Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպմանը: Քերին «ցինիկ» է որակել Ռուսաստանի՝ վերջին օրերի վարքագիծը:

Չնայած Նորմանդյան քառյակի վերջին համաձայնությանը, Ռուսաստանն, ըստ միջազգային ասպարեզում հայտնի պնդումների, չի կատարել խոստումը և Ուկրաինայի արևելքում չի պահպանել հրադադարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG