Մատչելիության հղումներ

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ


Լուսանկարը՝ Նախագահականի
Լուսանկարը՝ Նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ և այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել է դեռևս 2013 թվականի տարեվերջին:

Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, ընկերությունում աշխատում է 80-130 մարդ (պայմանավորված աշխատանքի սեզոնայնությամբ), ամսական միջին աշխատավարձը շուրջ 100 հազար դրամ է: Նոր ծրագրերի իրականացման դեպքում ընկերությունը կունենա առնվազն 400 աշխատակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG