Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընդդիմությունը համաձայնել է հանրահավաքն անցկացնել Մոսկվայի ծայրամասում


Այն բանից հետո, երբ քաղաքային իշխանությունները արգելել են ընդդիմության բողոքի ակցիան անցկացնել քաղաքի կենտրոնում, ռուսաստանյան ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի մեծամասնությունն համաձայնել է ցույցը տեղափոխել Մոսկվայի ծայրամաս:

Ընդդիմության առաջնորդներից Բորիս Նեմցովը փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ «ամենակարևորը ոչ թե երթի անցկացման վայրն է, այլ մեսիջը»:

Բողոքի ակցիան, որն անցկացվում է «գարնանային հակաճգնաժամային երթ» կարգախոսի ներքո, նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականի և Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու կոչեր է հնչեցնելու: Կազմակերպիչների գնահատմամբ, Մոսկվայի Մարինո շրջանում անցկացվելիք միջոցառմանը մինչև 100,000 մարդ կմասնակցի:

Այդուհանդերձ, ընդդիմադիր կուսակցություններից «Յաբլոկոն» պատրաստվում է բոյկոտել բողոքի ակցիան, դժգոհ լինելով դրա անցկացման համար քաղաքային իշխանությունների առաջարկած վայրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG