Մատչելիության հղումներ

Մալխասյան. ԲՀԿ-ն չպետք է միայնակ մնար իշխանության գործադրած ճնշումների դեմ


ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ-ի համակիր Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի տաղավարում, 20-ը փետրվարի, 2015թ.
ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ-ի համակիր Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի տաղավարում, 20-ը փետրվարի, 2015թ.

Ըստ նախկին պատգամավորի, ԲՀԿ-ի կողմից չեղյալ հայտարարված հանրահավաքը, հուսալքության նոր պատճառ դարձավ ժողովրդի համար։

Քաղաքական պայքարի դուրս եկած մարդը պետք է հաշվի առներ, որ հնարավոր է իշխանության կողմից ճնշումների ու հալածանքների ենթարկվեր, ընդհուպ՝ բանտարկման, այսօր նման տեսակետ արտահայտեց Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի համակիր Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետ կանգնեց հանրահավաք հրավիրելու իր որոշումից։

Ըստ բանախոսի, ԲՀԿ-ն չպետք է միայնակ մնար իշանության գործադրած ճնշումների դեմ. - ««Բարգավաճ Հայաստան»-ի թիմակիցներն ու փետրվարի 5-ի մասնակից ժողովականները պետք է մենակ չթողնեին Ծառուկյանին ու դիմագրավեին, անկախ նրանից, թե ինչ ճակատագրի կարժանանային, որովհետև ժողովուրդն այսօր հույս էր կապում Ծառուկյանի հետ»։

Մարտի 1-ից հետո դատապարտված ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով, ԲՀԿ-ի կողմից չեղյալ հայտարարված այսօրվա հանրահավաքը, հուսալքության նոր պատճառ դարձավ ժողովրդի համար. - «Ժողովուրդն այս հիասթափությունը չպետք է ապրեր»:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարությանը, թե ըմբռնումով են մոտենում հանրահավաքը չեղյալ հայտարարելու ԲՀԿ-ի որոշմանը, Մալխասյանն ասաց. - «Ասենք ըմբռնումով չենք մոտենում, ուրիշ ելքը ո՞րն է: Փաստորեն, ԲՀԿ-ն, Կոնգրեսն ու «ժառանգություն»-ը գործընկերներ են։ Կոնգրեսն էլ դժվարության մեջ հայտնված իր գործընկերոջը փորձում է աջակցություն ցույց տալ»:

Խոսելով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե Ծառուկյանը «չարիք» է դարձել երկրի ու քաղաքական դաշտի համար, Մալխասյանը տարակուսեց՝ «նախագահն ինչպե՞ս այդ չարիքը նախկինում չէր նկատել»։

«Զարմանալի է, որ էդ չարիքն իրենք հետց էդ պահին նկատեցին: Տարիներ շարունակ համագործակցել էին, էն ժամանակ չէի՞ն զգացել այդ չարիքը: Եթե սկսում են գործողություններ, առաջին հերթին պետք է սկսեն իրենցից, որովհետև այսօրվա Ազգային Ժողովում կան մարդիկ, ովքեր իրոք չարիք են», - ասաց Մալխասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG