Մատչելիության հղումներ

Հայկական հարցերով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում


Կոնգրեսական Ֆրենք Փալոն, արխիվ
Կոնգրեսական Ֆրենք Փալոն, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի գրասենյակը երեկ կազմակերպել է հատուկ քննարկում, որի բանախոսներն էին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը: Քննարկմանը մասնակցել են ամերիկացի ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմերի ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բանախոսները բարձր են գնահատել ԱՄՆ-ի օրենսդիր իշխանության և, մասնավորապես, Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի ակտիվ դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու և դրանք Միացյալ Նահանգների քաղաքական օրակարգում ներառելու գործում:

Հրաչյա Թաշչյանն իր ելույթում ներկայացրել է հայ - ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ առանձին անդրադարձ կատարելով հարևան երկրների հետ հարաբերություններին, տարածաշրջանի գործընթացներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերին:

Խոսելով հայ - ամերիկյան հարաբերությունների մասին՝ դեսպանորդն ընդգծել է Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG