Մատչելիության հղումներ

Աշոտյանը մեկնել է Մոսկվա


Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հրավերով, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ գիտակրթական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվելու են Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գործունեությանը, ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներին մեթոդական գրականությամբ և դասագրքերով ապահովելու, Մոսկվայի երկու և Սանկտ Պետերբուրգի, Սոչիի, Ստավրոպոլի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի մեկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:

Պատվիրակության կազմում են նաև Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG