Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ձյուն է տեղում Արագածոտնի մարզում՝ բացառությամբ Աշտարակ քաղաքի, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում: Երևան - Մեղրի ավտոճանապարհի 170-270-րդ կիլոմետրեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ սաստիկ բուք է Աշոցք - Բավրա ճանապարհահատվածում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: