Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, Սեյրան Օհանյանը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոների մասին իր տեսակետները:

«Կողմերը քննարկվել են առաջնագծում վստահության ամրապնդման և պատահարների բացառման մի շարք հնարավոր լուծումներ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ Սեյրան Օհանյանը հայտնել է հայկական կողմի անվերապահ հանձնառությունը», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG