Մատչելիության հղումներ

Արգիշտի Կիվիրյանը տուգանվեց 50 հազար դրամով՝ ոստիկանության պահանջին չենթարկվելու համար


Արգիշտի Կիվիրյան, արխիվ

Արգիշտի Կիվիրյան, արխիվ

Վարչական դատարանն այսօր բավարարեց Ոստիկանության հայցն ընդդեմ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի՝ վերջինիս պարտավորեցնելով 50 հազար դրամ տուգանք վճարել։ Ոստիկանությունը դատարան էր դիմել՝ Կիվիրյանին մեղադրելով 2014-ի ապրիլի 4-ի երթի ժամանակ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու մեջ։ Ակտիվիստը, սակայն, պնդում է, որ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և ընկեների կազմակեպված երթի ժամանակ հենց ոստիկաններն են ապօրինի գործողություններ կատարել։

«Դատախազության դիմացից Կենտրոնի բաժին բերման ենթարկվեցինք ես և Վարդգես Գասպարին։ Հայտարարում են, թե իբր մենք չենք կատարել ոստիկանության օրինական պահանջը, այնինչ բազմաթիվ տեսագրություններով հիմնավորվեց, որ այդ օրը ոստիկանությունը կոնկրետ ինձ որևէ պահանջ չի ներկայացրել»:

«Ապօրինի են եղել իրենց գործողությունները, այսինքն՝ բռնի կերպով ինձ բերման ենթարկելը, բաժնում ինձ 3 ժամից ավել պահելը։ Դատարանը ինչպես միշտ իրականացրեց այս պատվերը։ Վճիռը պարտադիր կերպով մեր կողմից կբողոքարկվի։ Ես պատրաստվում եմ մինչև վերջ բոլոր ատյաններով շարունակել պայքարը, չնայած հասկանում եմ, որ իմ դեմ հարուցված գործերը հանդիսանում են իշխանությունների պատվերը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Կիվիրյանը։

Արգիշտի Կիվիրյանը ներգրավված է 7 վարչական և մեկ քրեական գործում։ Վարչական դատարանում նա երկու անգամ արդեն պարտություն կրել էր և տուգանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG