Ռուսաստանում այս տարի առաջին անգամ եվրոյի փոխարժեքը 70 ռուբլուց ցածր է գնահատվում։ Դրա հիմնական պատճառը, ըստ վերլուծաբանների, նավթի գնի աճն է, ինչպես նաև Ուկրաինայի հետ հաշտեցման քայլերը։
Այնուհանդերձ, վերլուծաբաններն զգուշացնում են, որ մոտեցել է տարադրամով Ռուսաստանի արտաքին պարտքի մարման ժամկետը։ Մյուս կողմից՝ Եվրամիության նոր պատժամիջոցների հավանականությունը կարող է կանգնեցնել ռուբլու փոխարժեքի աճը։
Ամերիկյան դոլարի փոխարժեքը ևս վերջին օրերին ռուսական ռուբլու համեմատ նվազել է։