Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպայում ընդօրինակում են իսլամիստ ծայրահեղականության դեմ պայքարի ամերիկյան փորձը


Եվրոպայում մահմեդական բնակչության ստվարությունը պատկերող քարտեզ

Եվրոպայում մահմեդական բնակչության ստվարությունը պատկերող քարտեզ

Եվրոպայի մահմեդականները ջանում են փրկել իրենց երիտասարդներին ԻՊ-ի նման խմբավորումների ճիրաններից:

Փորձագետների փոխանցմամբ, վերջին շաբաթներին ծայրահեղականության դեմ տարվող պայքարին զուգահեռ՝ ծայրահեղական բազմաթիվ խմբեր փորձում են համացանցի միջոցով հավաքագրել հատկապես Եվրոպայում գտնվող մահմեդական համայնքների երիտասարդ ներկայացուցիչներին: Խնդիրն այնքան լուրջ է, որ ոմանք կասկածում են, թե այդ համայնքները կարող են դրա դեմն առնել:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն այսօր հայրենիք է դարձել Եվրոպայի մահմեդականներից շատերի համար, և ինչպես ամենուրեք Եվրոպայում՝ Նորվեգիայի մահմեդականները ծանր պայքար են տանում իրենց երիտասարդներին «Իսլամական պետության» նման խմբավորումների ճիրաններից փրկելու համար:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Քելլի Փեմբերթոնի կարծիքով, եվրոպական կառավարությունների օգնությունն անբավարար է, երբ խնդիրը վերաբերում է երիտասարդներին ծայրահեղականությունից հետ պահելուն:

«Ծայրահեղական գաղափարախոսությունների գրավչությունը մասամբ պայմանավորված է եվրոպական հասարակությունից այդ երիտասարդների մեկուսացված լինելով, ինչպես նաև խտրականությամբ, որին նրանցից շատերը հանդիպում են», - ասում է Փեմբերթոնը:

Եվրոպայում աճող տրամադրությունները հաշվի առնելով՝ մասնագետը նույնիսկ կասկածում է, թե այդ երիտասարդները կստանան անհրաժեշտ աջակցություն և կունենան այլընտրանք այն ծայրահեղականությանը, որն իրենց հասանելի է համացանցում:

Անհամեմատ լավ է իրավիճակը Միացյալ Նահանգներում, որտեղ մահմեդական երեխաները ձուլվում են ամերիկյան հասարակության մեջ. օրինակ, Վիրջինիայում ապրող մահմեդական մի շարք ընտանիքների երեխաներ սովորում են վաճառել ամերիկյան ավանդական քաղցրավենիք՝ եկամուտը բարեգործական ծրագրերի ուղղելով:

Ամերիկյան փորձն այնքան տպավորիչ է, որ մի շարք կազմակերպություններ որոշել են ընդօրինակել այն Եվրոպայում:

Նրանցից մեկն է «Հյուսիսային Ամերիկայի իսլամական հասարակություն» գրասենյակի ղեկավար Սեյիդ Սիդը, ով համոզված է, թե Եվրոպայի մահմեդական համայնքը բազմաթիվ անելիքներ ունի, հակառակ դեպքում կկորցնի ազդեցությունը երիտասարդ մահմեդականների վրա:

«Երբ նրանք զայրացած են, երբ նրանք դժգոհ են՝ կա՛ այլընտրանք այն ամենին, ինչ նրանք ստանում են համացանցում», - ասում է Սիդը:

Դա այն այլընտրանքն է, որը ստացել են Վիրջինիայում բնակվող մահմեդական ընտանիքները, որոնք հույս ունեն, որ իրենց երեխաները երբեք չեն գայթակղվի համացանցի ծայրահեղական կոչերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG