Մատչելիության հղումներ

ԱՄԷ-ն ցանկանում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, արաբական կողմը ցանկություն է հայտնել «Շախմատը դպրոցում» կրթական ծրագիրը ներդնել նաև ԱՄԷ-ում և ակնկալել հայկական կողմի մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստ է շախմատի դասավանդման հայկական փորձը փոխանցել ցանկացած երկրի և բաց է համագործակցության համար՝ սկսած դասագրքերի, կրթական ծրագրերի ու մեթոդական ձեռնարկների տրամադրումից, մինչև մասնագետների վերապատրաստում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով՝ մասնագետների և փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG