Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ը դատի է տալիս ՀՀԿ պատգամավորին


«Հիմնադիր խորհրդարան»-ի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման իրազեկման ավտոերթը դեպի Լեռնային Ղարաբաղ, 31-ը հունվարի, 2015թ.

«Հիմնադիր խորհրդարան»-ի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման իրազեկման ավտոերթը դեպի Լեռնային Ղարաբաղ, 31-ը հունվարի, 2015թ.

«Հիմնադիր խորհրդարան»-ը զրպարտության համար պատասխանատվության է կանչում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին։

Նախաձեռնության հաղորդագրությունում ասված է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը փետրվարի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար Գագիկ Մելիքյանին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով»:

Նույն հաղորդագրության համաձայն՝ Մելիքյանը մամուլում հրապարակված իր հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման իրազեկման ավտոերթը դեպի Լեռնային Ղարաբաղ իրականացվել է թուրք-ադրբեջանական փողերով:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք էին հարձակվել, ծեծի ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG