Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն չեղյալ համարեց փետրվարի 20-ի հանրահավաքը


ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի Ազատության հրապարակում 2014թ․ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում

ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի Ազատության հրապարակում 2014թ․ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում

«Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար», - այսօր հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքական խորհուրդը:

«Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը», - ասված է հայտարարությունում:

«Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար», - վստահեցնում է ԲՀԿ-ի քաղխորհուրդը:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG