Մատչելիության հղումներ

Պորոշենկոն հայտարարում է «հրադադարի վրա ցինիկ հարձակման» մասին


Ուկրաինա - Ռուսամետ անջատականները Դեբալցևոյի արվարձաններից մեկում, 16-ը փետրվարի, 2015թ․

Ուկրաինա - Ռուսամետ անջատականները Դեբալցևոյի արվարձաններից մեկում, 16-ը փետրվարի, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին հորդորել է թույլ տալ, որ Դեբալցևոյում ռուսամետ անջատականների շրջապատման մեջ հայտնված ուկրաինական բանակի զինվորները ցած դնեն զենքերը։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում Դեբալցևոյի վրա հարձակումը որակել է որպես ցինիկ հարձակում հրադադարի վրա և կոչ արել միջազգային հանրությանը կոշտ արձագանքել Ռուսաստանի ու անջատականների «դավաճանական գործողություններին»։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ տարածել է հայտարարություն՝ հորդորելով կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի մասին անցած շաբաթ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG