Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթ է անցել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մահմեդական երեք ուսանողների սպանությունից, ու թեև ենթադրյալ մարդասպանը ճաղերի հետևում է՝ իրավապահները դեռևս հրաժարվում են մանրամասնել, թե արդյո՞ք սպանությունը կատարվել է ատելության հողի վրա:

Երեք զոհերն էլ առանձնահատուկ երեխաներ էին, պատմում է Ալ-Իման դպրոցի տնօրեն Մուսարութ Ջաբինը, որը իսլամական կրթություն է դասավանդել սպանված երեք ուսանողներին՝ Յուսորին, Դիհին և Ռազանին:

«Նրանք միշտ պատրաստ էին օգնության ձեռք մեկնել, երբ նման անհրաժեշտություն էր լինում», - պատմում է Ջաբինը:

Դիհը նաև նոր արշավ էր սկսել՝ փախստականներին օգնելու: Նա նախատեսում էր աջակցություն տրամադրել Սիրիայի փախստականներին:

Մարդիկ երբեք չեն մոռանա այն ամբողջ բարիքը, ինչ արել է իրենց համար Դիհը, ում մասին ասում էին, թե իր հոգում առաքելություն կա, ասում է դպրոցի տնօրենը:

Մյուս զոհը՝ Ռազանը, շատ փոքր էր, երբ սկսեց շաբաթօրյա դպրոց հաճախել: Սակայն նույնիսկ երիտասարդ տարիներին Ռազանը ուրախությամբ կամավոր օգնություն է ցուցաբերել դպրոցին՝ Ղուրանի դասավանդումը կազմակերպելիս:

Ինչ վերաբերում է Յուսորին՝ երրորդ զոհին, ապա իր տարիքի համար նա անչափ ինքնուրույն երեխա էր, վերհիշում է դպրոցի տնօրենը:

Սպանված երեք երիտասարդներն իրենց կարճատև կյանքի ընթացքում հասցրել էին անել ավելին, քան ոմանք կարող են հասցնել երկար տարիների ընթացքում:

«Բոլոր երեխաները հրաշալի են, սակայն նրանցից ոմանք բացառիկ են, ու մենք նման մարդկանց կարիքն ունենք», - եզրակացնում է Ջաբինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG