Մատչելիության հղումներ

ՊՆ փոխնախարարը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների թեմայով համաժողովին


Դավիթ Տոնոյան, արխիվ

Դավիթ Տոնոյան, արխիվ

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության և պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» թեմայով եվրոպական տարածաշրջանային համաժողովին:

Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, համաժողովին քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների աջակցության ապահովմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ներկայացրել է իր աջակցությունը և պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG