Մատչելիության հղումներ

Փոստանջյանը դատական բողոք է ներկայացրել ընդդեմ գլխավոր դատախազի անգործության


Այսօր Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեղադրելով անգործություն թույլ տալու մեջ:

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, այն բանից հետո, երբ ինքը հունվարի վերջին հաղորդում է ներկայացրել դատախազություն, պահանջելով քրեական գործ հարուցել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանի ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի կողմից ապօրինի կերպով զենք փոխադրելու, Պերմյակովին ապօրինի ձերբակալելու և 102-րդ ռազմաբազա տեղափոխելու ու պահելու հարցում Հայաստանի իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների, Պերմյակովի կողմից կատարված՝ պետական սահմանն ապօրինի հատելու փաստերի առթիվ, գլխավոր դատախազը պարտավոր էր 10-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և այդ մասին տեղեկացնել իրեն, «սակայն մինչ օրս ոչ մի տեղեկություն չի ստացվել և հանցագործության մասին հաղորդումը մնացել է անպատասխան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG