Մատչելիության հղումներ

Վրացական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և Ազգային ժողովի ու Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Բադալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հյուրերը ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Դավիթ Ուսուպաշվիլին վրաց ժողովրդի անունից մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Ամեն ինչ պետք է անենք, որ ոչ միայն նման ողբերգությունները չկրկնվեն, այլև չլինեն պատերազմներ և աշխարհում տիրի խաղաղություն», - ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ նշելով, որ վրաց ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է թե' տխրության, թե' ուրախության պահերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG