Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Եգիպտոսի նախագահին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված սպանդի կապակցությամբ, որի զոհ են դարձել քսանմեկ անմեղ քրիստոնյա եգիպտացիներ։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն իր զորակցություն է հայտնել Եգիպտոսի նախագահին, ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն։

Նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. - «Վշտի և կորստի այս ծանր պահին Հայաստանը խստորեն դատապարտում է ռասայական, կրոնական և անհանդուրժողականության այլ դրսևորումների հողի վրա կատարվող ահաբեկչության որևէ գործողություն և վերահաստատում իր հանձնառությունը՝ շարունակելու գործուն աջակցություն ցուցաբերել միջազգային հանրությանն այս չարիքի դեմ պայքարում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG