Մատչելիության հղումներ

ՊՆ-ում քննարկվել են հայ - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին՝ հանձնաժողովի ռուսական մասի նախագահ, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինին և հայկական մասի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG