Մատչելիության հղումներ

Շարմազանովը որպես ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչ կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանկ, արխիվ
Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանկ, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները ԵԱՀԿ ԽՎ-ի գխավոր քարտուղար Օլիվեր Սփենսերի և Վեհաժողովում ներկայացված խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG