Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցագիր է հղել Ղպտի եկեղեցու առաջնորդին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցական գիր է հղել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թևադրոս երկրորդին՝ Լիբիայում ահաբեկիչների կողմից 21 ղպտի քրիստոնյաների սպանության կապակցությամբ:

Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Վեհափառը վշտակցություն է հայտնել ղպտի քրիստոնյաներին, Եգիպտոսի ժողովրդին և սպանվածների ընտանիքներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, դատապարտելով իրականացված ոճրագործությունը` Գարեգին երկրորդը կոչ է արել միջազգային հանրությանը առավել ջանքեր գործադրել Միջին Արևելքում արդարության և համերաշխության հաստատման համար, որպեսզի բացառվեն բռնություններն այն շրջաններում, ուր քրիստոնյաներն ու մահմեդականները դարեր շարունակ ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG