Մատչելիության հղումներ

Ուկրաինայում կողմերը դուրս չեն բերում ծանր զրահատեխնիկան շփման գծից


Ուկրաինայի զինված ուժերի տանկերը Արտյոմովսկից ուղևորվում են Դեբալցևո, 11-ը փետրվար, 2015թ․

Ուկրաինայի զինված ուժերի տանկերը Արտյոմովսկից ուղևորվում են Դեբալցևո, 11-ը փետրվար, 2015թ․

Ուկրաինայի իշխանություններն ու անջատողականները չեն կատարել շփման գծից ծանր զրահատեխնիկայի դուրս բերման մասին պահանջները։ Մինսկի համաձայնագրով կողմերին երկու օր էր տրվել պահանջը կատարելու համար։

Կիևը հայտարարել է, թե չի սկսի զրահատեխնիկայի դուրսբերումը, քանի դեռ Դեբալցևոյում չեն ավարտվել մարտերը։ Անջատողականները, իրենց հերթին, պնդում են, թե համաձայնագրի պահանջները չեն տարածվում Դեբալցևոյի վրա, քանի որ քաղաքը շրջափակված է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մինսկում անցած շաբաթ ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը։ «Քննարկվել են, մասնավորապես, կրակի դադարեցման, ծանր զրահատեխնիկայի դուրսբերման, ինչպես նաև Դեբալցևո քաղաքում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր», - հաղորդում է Կրեմլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG