Մատչելիության հղումներ

ԶՈւ զորամասերում մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Հայաստանի զինված ուժերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս:

«Նախարարը շնորհավորել է զինանձնակազմերին և նշել, որ նախորդ ուսումնական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով բանակում արձանագրվել են դրական արդյունքներ», - մասնավորապես ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հունվարի 29-ին ժամը 6:35-ի սահմաններում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հետագայում սպանության մեղադրանքով կալանավորվեցին նույն ուսումնական զորամասի 4 կուրսանտներ, համալիրի պետ Մարտին Կարապետյանը նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից:

Երեկ էլ գործի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG