Մատչելիության հղումներ

Կոպենհագենում մահացու փոխհրաձգության գործով երկու կասկածյալ է ձերբակալվել


Դանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվել է երկու տղամարդ, ովքեր կասկածվում են փետրվարի 14-ին և 15-ին Կոպենհագենում տեղի ունեցած երկու միջադեպերի ժամանակ երկու մարդ սպանած տղամարդուն աջակցելու մեջ:

Ոստիկանությունը առայժմ չի բացահայտել ձերբակալվածների ինքնությունը, սակայն նշել է, որ վերջիններս օգնել են «խորհուրդներով և իրենց գործողություններով»:

Կիրակի օրը Կոպենհագենի ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ կրակոցներ բաց արած տղամարդը սպանվել է: Նրա ինքնությունը ևս չի բացահայտվել, սակայն դանիական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա Օմար Էլ-Հուսեյնն է:

Իշխանություններն ասում են, որ ոստիկանությունը կասկածներ ունեցել է կրակ բաց արած տղամարդու վերաբերյալ և տեղի ունեցած հանցագործությունների հիմքում ամենայն հավանականությամբ իսլամիստ ծայրահեղականությունն է:

Առաջին միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ խոսքի ազատությանը նվիրված մի միջոցառման ժամանակ, որին մասնակցել է Մումամեդ մարգարեի ծաղրանկարներ նկարելու համար մահվան սպառնալիքներ ստացած նկարիչ Լարս Վիլքսը: Կրակոցներից մահացու վիրավորվել է դանիացի մի ռեժիսոր:

Հանցագործը կրակ բացելուց հետո դիմել է փախուստի, իսկ 10 ժամ անց հայտնվել է քաղաքի գլխավոր սինագոգի մուտքի մոտ ու կրկին կրակ բացել՝ սպանելով Կոպենհագենի հրեա համայնքի ներկայացուցիչներից մեկին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG