Մատչելիության հղումներ

Եվրամիությունն այսօր հաստատել է այն պաշտոնյաների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Ցուցակում են Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը և նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, ինչպես նաև Ռուսաստանի կոմունիստական կուսակցության մոսկովյան բաժնի ղեկավար Վալերի Ռաշկինը, Պետական դումայի պատգամավոր, հայտնի երագիչ Իոսիֆ Կոբզոնը և այլոք: Վալերի Ռաշկինը հայտարարել է, որ ինքը հպարտ է, որ իրեն ներառել են ցուցակում:

«Հպարտ եմ որ հայտնվել եմ ռուս հայրենասերների ընկերակցությամբ նույն ցուցակում, բայց Ռուսաստանի իշխանություններից պատասխան միջոցների եմ սպասում՝ Եվրոպայի քաղաքացիների նկատմամբ», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իոսիֆ Կոբզոնը:

ԵՄ նոր պատժամիջոցների ցուցակում ներառվել են 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձինք: Նրանց թվում են նաև Ուկրաինայի արևելքում պայքարող անջատականների 14 առաջնորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG