Մատչելիության հղումներ

Եգիպտոսը օդային հարվածներ է հասցրել Լիբիայում գտնվող իսլամիստների դիրքերին


իսլամիստ զինյալները Իրաքում, արխիվ
իսլամիստ զինյալները Իրաքում, արխիվ

Եգիպտոսի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Լիբիայում այն բանից հետո, երբ իսլամիստները 21 քրիստոնյա եգիպտացիների գլխատումը պատկերող տեսագրություն են տարածել:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսն իրավունք ունի «պատշաճ» պատասխանելու իր քաղաքացիների գլխատումներին:

21 եգիպտացիներն առևանգվել էին դեկտեմբեր-հունվար ամիսներին Լիբիայից, ուր նրանք գնացել էին աշխատելու: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթը «ամոթալի» և «վախկոտ» է որակել եգիպտացիների գլխատումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG