Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում հրադադարը պահպանվում է՝ չնայած առանձին միջադեպերի


Ուկրաինայում կնքված հրադադարը պահպանվում է արդեն 24 ժամ, չնայած հաղորդագրություններ կան Դեբալցևոյում անկանոն խախտումների, գնդակոծության մասին:

Հրադադարի պահպանման առումով առավել մտահոգիչ է հենց Դեբալցևո քաղաքի մերձակա տարածքը, քանի որ դեռ ռուսամետ ապստամբների հրամանատարներից մեկը «Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում ավելի վաղ հայտարարել էր, որ իր ուժերը կարող են կրակ բացել քաղաքի ուղղությամբ, քանի որ «դա մեր տարածքն է»:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), որը պատասխանատու է հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման համար, տեղեկացրել է, որ անջատականները ԵԱՀԿ դիտորդներին թույլ չեն տվել գնալ Դեբալցևո: ԵԱՀԿ խոսնակ Մայքլ Բոքիրկիվը հայտարարել է, որ Դեբալցևոյի տարածքում հրադադարի ռեժիմի մեծաթիվ խախտումներ են արձանագրվել, առանձին միջադեպեր են տեղի ունեցել նաև ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկում և Լուգանսկում: Պարբերաբար պայթյուններ են լսվել նաև նավահանգստային Մարիուպոլ քաղաքի մերձակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG