Մատչելիության հղումներ

logo-print

Իրանում արգելված «Տաքսի» ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր


Ջաֆար Փանահի, արխիվ

Ջաֆար Փանահի, արխիվ

Իրանում արգելված «Տաքսի» ֆիլմը Բեռլինի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում վաստակել է լավագույն կինոնկարի մրցանակը։

Ֆիլմը նկարահանել է անվանի իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, ամերիկացի կինոբեմադրիչ Դարեն Արանոֆսկին ասել է, որ Փանահիի «Տաքսի» ֆիլմը «սիրո նամակ է կինոարվեստին, լի է սիրով իր արվեստի, համայնքի և ժողովրդի հանդեպ»։

Իրանի դատարանը Փանահիին 2010 թվականին դատապարտել է 6 տարվա ազատազրկման և 20 տարով արգելել է զբաղվել կինոարվեստով։

2012 թվականին Փանահին արժանացել է Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակի` Մտքի ազատության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG