Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ողջունել է Մինսկի խմբի հայտարարությունը


ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական Խորհրդում, դատապարտել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները, բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, և ողջունել Մինսկի խմբի համանախագահ երկրների հունվարի 27-ի հայտարարությունը, որում նրանք Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին:

Հայաստանի արտգործնախարարության՝ այսօր տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 12-ի իր ելույթում դեսպան Կիրակոսյանը նշել է, որ անորոշության շրջանն ավարտվել է, և միջազգային հանրությունը հստակ մատնանշել է լարվածության աղբյուրը: Նշվել է, որ հայկական կողմը կանոնավոր կերպով բարձրացրել է հրադադարի խախտումների խնդիրը Մշտական Խորհրդի հանդիպումներին, ինչպես նաև Հայաստանի պատրաստակամությունը հայտնել` իրականացնելու հրադադարի ամրապնդման միջոցառումներ, ներառյալ դիպուկահարների դուրսբերումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրության և Հայաստանի բոլոր առաջարկությունները մերժվել են Ադրբեջանի կողմից: Դեսպան Կիրակոսյանը նաև նշել է, որ Ադրբեջանի փորձերը` ուժի միջոցով պարտադրել հայկական կողմին իր բանակցային մոտեցումները, լոկ պատրանք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG