Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարեց ստուգել Ծառուկյանի չմուծված հարկերի մասին լուրերը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է ուղարկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ստուգելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեությամբ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Հիշեցնենք՝ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի փետրվարի 12-ի նիստում իր հայտնի ելույթում կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էր վարչապետին հորդորել համապատասխան մարմիններին նման ստուգումներ հանձնարարել։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG