Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալի հետ


ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Էվելին Ֆարկաս, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Էվելին Ֆարկաս, արխիվ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը պաշտպանության ոլորտում հայ - ամերիկյան համագործակցության շրջանակում փետրվարի 12-ին հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ - ամերիկյան ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները: Շոշափվել են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:

Ֆարկասը հավաստիացրել է, որ փորձագիտական օժանդակության տրամադրման, ինչպես նաև կրթության ու վարժանքների միջոցով Միացյալ Նահանգները շարունակելու է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ խաղաղապահ գործողություններում մասնակցելու համար ունակությունների բարձրացման և պաշտպանության համակարգում գործող ինստիտուտների կատարելագործման ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ շարունակելու են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG