Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Զինծառայող Արման Օսիպյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ», կատարվում է քննություն: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

20-ամյա ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Օսիպյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել այսօր ժամը 4:40-ի սահմաններում մարտական դիրքում, Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում»։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG