Մատչելիության հղումներ

«Ժառանգություն». Հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ նախագահի վրա


«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական անձը վիրավորող արտահայտությունները։

Կուսակցությունն ընդգծել է, որ դե ֆակտո Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ ավելի է սրում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ առանց այդ էլ երկրում ստեղծված բավականին լարված մթնոլորտը։

«Գործող նախագահի ելույթի հետևանքով ներքաղաքական կյանքում հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող մեծամասնության և անձամբ Սերժ Սարգսյանի վրա: «Ժառանգություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պայքարելու է քաղաքական և քաղաքացիական ազատությունների համար՝ հետամուտ լինելով պետականության ամրապնդման և հասարակության շահերի պաշտպանությանը», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG