Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը կհետևի նախագահի հորդորին


«Գողացված միլիարդների» մասին լուրերը Հովիկ Աբրահամյանը կուսումնասիրի իր վարչապետական լծակներն օգտագործելով։

Սերժ Սարգսյանի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին կոշտ հայտարարություններ հնչեցնելու արգելանքը հանելուց հետո հանրապետականները հերթով և յուրովի սկսեցին քննադատել ԲՀԿ առաջնորդին։

Ծառուկյանի խնամի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ «գողացված միլիարդների» լուրերն ուսումնասիրելու նախագահի հորդորին հետևելու է՝ օգտագործելով իր վարչապետական լծակները։

«Այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, ուրեմն մի քանի անգամ պետք է ասենք ու մի հատ էլ բամփենք։ Ես գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին է», - ասաց Աբրահամյանը։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էլ հեգնանքով խոսեց Ծառուկյանի կողմից համաժողովրդական շարժման շտաբեր բացելու և ժողովրդին փողոց հանելու նախաձեռնությունների մասին։

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր միայն 2 հազար սկզբնական կազմակերպություն ունի, որոնք ժողովներ են անում, էլ չեմ ասում շրջանային և տարածքային կազմակերպությունները», - հայտարարեց ԱԺ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG