Մատչելիության հղումներ

Քաղաքապետարան. Այս տարի Երևանը կզարդարվի շուրջ 3 մլն ծաղիկներով


Այս տարի Երևանը կզարդարվի շուրջ 3 մլն ծաղիկներով և, ընդհանուր առմամբ, ծաղկապատ տարածքների մակերեսը կհասնի 7.5 հեկտարի, փոխանցում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հոլանդիայից կներկրվի 1 միլիոն 200 հազար ծաղկասածիլ: Ծաղիկներ են աճեցվում նաև քաղաքային ջերմատանն ու վարչական շրջանների ջերմոցային առանձին փոքր տնտեսություններում: Այս պահին արդեն 250 հազար ծաղիկ է աճեցված՝ պատրաստ տեղափոխման համար», - ասված է հաղորդագրությունում։

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այս տարի վարդակակաչների թիվը կկազմի 750 հազար՝ անցյալ տարվա կես միլիոնի փոխարեն։

«250 հազարը անցած տարվա կակաչների սոխուկներն են, ևս կես միլիոնը տեղափոխվել են Հոլանդիայից», - ասել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG