Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Լեհաստանի դեսպանին


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկիի հետ:

«Ժառանգության» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն արծարծել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձել փոփոխվող աշխարհում երկու երկրների տեղի ու դերի ճշտորոշման հրամայականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG