Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետ․ «Ովքեր երեք անգամ ասելուց չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք»


Հովիկ Աբրահամյան

Հովիկ Աբրահամյան

Հայաստանի վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Հանրապետականի խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է, որ ականջալուր եղավ նախագահի հորդորին և «իրոք անելիք ունի»:

«Ես ուզում եմ տարանջատել այն վարչական լծակները, որ ես ունեմ և պիտի կյանքի կոչեմ ընդհանրապես»:

«Ինչ վերաբերում է այդ ոտնձգություններին, հայտարարություններին, ես գտնում եմ, որ ես մեծ անելիքներ ունեմ, և անելու եմ գործնականում՝ օգտագործելով իմ վարչապետի լիազորությունները, վարչական լծակները: Եվ այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք», - ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ ուժեղ և պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ, կարող է լինել հանդուրժող և ներողամիտ․ - «Բայց վայ այն մարդկանց, ովքեր փորձում են շահագործել հանդուրժողականությունը և ներողամտությունը»:

«Գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին էր և համաձայն չեմ, որ ուշացած էր: Նորից եմ ուզում կրկնել, որ հանդուրժել ենք հանուն մեր երկրի, մեր կայունության համար», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG