Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ընդունել է ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:

ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում պետականաշինության գործընթացին, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Սահակյանը կարևորել է շարժման վետերանների հետ հանդիպումները և տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները և առաջարկությունները միշտ հետաքրքիր են ու օգտակար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG