Մատչելիության հղումներ

Ծառուկյանի ելույթը խիստ քաղաքական է լինելու․ ԲՀԿ խոսնակ


Տիգրան Ուրիխանյան
Տիգրան Ուրիխանյան

«Րոպեներ անց դուք կծանոթանաք ԲՀԿ առաջնորդի համապարփակ, բոլոր հարցերին պատասխաններ տվող, խիստ քաղաքական, ծանրակշիռ, ի համեմատություն այլոց՝ առանց ջղագրգիռ պոռթկումների, Հայաստանի Հանրապետության տերերի՝ քաղաքացիների հոգսով ու դարդով համեմված, լուծումներ առաջարկող ելույթին», - ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Մարտահրավեր է, որ ունենք 1 միլիոնի հասնող աղքատ բնակչություն, ցավում եմ, որ երեկ նախագահը ոչ մի կերպ չանդրադարձավ այդ հարցին: Ցավում եմ, որ երեկ չխոսվեց կալանավորման, յուրայինների, թիմակիցների միջոցով բոլոր հանրավոր ձևերով երկրի պոտենցիալը գործածելու, ես ցավում եմ, որ չխոսվեց արտաքին քաղաքականության, տնտեսության խայտառակ վիճակի մասին, այլ պարզապես անձնական վիրավորանքներով ապաքաղաքական խոսակցություն գնաց», - ասաց Ուրիխանյանը:

Հարցին, թե արդյոք անհանգստացած է ԲՀԿ առաջնորդը նախագահ Սերժ Սարգսյանի երեկ հայտարարած հնարավոր հարկային ստուգումների պատճառով, ԲՀԿ խոսնակն արձագանքեց, որ Ծառուկյանն անհանգստացած է այն բանի համար, որ Հայաստանում «շուրջ 1 միլիոն մարդ աչքերն արցունքոտում է դեղի ու հացի կարիքից ելնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG