Մատչելիության հղումներ

Քոչարյանի վերադարձը «պայմանավորված չէ երեկվա իրադարձություններով»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը, որ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան վերադարձել է Երևան, սակայն վստահեցրել է, որ դա պայմանավորված չէ նախօրեի քաղաքական իրադարձություններով:

«Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի երեկվա հայտնի ելույթից հետո շտապ Կիևից վերադարձել է Երևան: Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, և ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը գնացել Կիև», - նախկին նախագահի ոչ պաշտոնական 2rd.am կայքի այս հարցին Սողոմոնյանը պատասխանել է․ - «Իրոք, Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան Հայաստան է վերադարձել Կիև - Երևան չվերթով: Սակայն որևէ հրատապություն կամ շտապողականություն չի եղել: Երկրորդ նախագահը գտնվում էր Եվրոպայում, որտեղից ժամանել էր Կիև՝ տրանզիտով, ընդամենը մեկ ժամ անցկացրել տեղի օդանավակայանում, այնուհետ՝ մեկնել Երևան: Եվ այդ ամենը՝ դեռևս երկու շաբաթ առաջ գնված տոմսի ժամանակացույցին համապատասխան»:

«Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Երևան որևէ կերպ պայմանավորված չէ երեկվա քաղաքական իրադարձություններով», - հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG