Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «Եմենը մեր աչքի առաջ ավերվում է»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ կայունացնելու համար քաղաքական իրավիճակը Եմենում։

«Եմենը մեր աչքի առաջ ավերվում է», - ասել է Բան Կի-մունը։

Հիշեցնենք՝ հունվարին շիաներից բաղկացած «Հութի» խմբավորման անդամները մայրաքաղաք Սանայում գրավեցին նախագահի նստավայրը, իսկ այս ամիս ապստամբները ցրեցին խորհրդարանն ու կազմեցին ժամանակավոր կառավարություն և խորհուրդ՝ Աբդուլ Մալիքի գլխավորությամբ։

Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան փակել են իրենց դեսպանատներն այդ երկրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG