Մատչելիության հղումներ

Բելգիայի դատարանը ազատազրկման է դատապարտել իսլամիստական մի խմբավորման 45 անդամների, որոնք մեղադրվում են Եվրոպայից՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Սիրիայում պայքարելու համար երիտասարդ մահմեդականների ուղարկելու մեջ։

Այժմ արդեն լուծարված «Շարիա» կազմակերպությունը մեղադրվում է հազարավոր երիտասարդների ջիհադիստ զինյալների համար կռվելուն պատրաստելու մեջ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելգիայի 350 քաղաքացիներ են զարտուղի կերպով մեկնել Սիրիա «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից պայքարելու համար։ Ընդհանուր հաշվով, Եվրոպայից շուրջ 4 հազար անձ է մտել «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը։ Եվրոպական մի քանի պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իսպանիան, քննարկում են երկրից դուրս եկած այս կասկածյալներին քաղաքացիությունից զրկելու հարցը։

Ըստ Լոնդոնի Ասիա-խաղաղօվկիանոսյան հիմնադրամի փորձագետ Սաջան Գոհելի, այս երկրների կառավարությունները պետք է կարողանան գտնել ճիշտ հավասարակշռություն խնդիրը ավելի չխորացնելու համար։

Իշխանությունները այս խնդրին պետք է զգույշ մոտենան, քանզի նման օրենքներ ընդունելու դեպքում կարող են առաջանալ մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների խնդիրներ, ասել է Գոհելը։

Քուրդ զինյալները պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Արևմուտքի աջակցությամբ, սակայն այս պատերազմում շրջադարձային հաղթանակ դեռ չի գրանցվել, մինչդեռ խմբավորումը սպառնում է Արևմուտքին պատանդների սպանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG