Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Ծառուկյանը զրկվեց ԱԱԽ անդամի կարգավիճակից


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համալրում է Ազգային անվտանգության խորհրդի կազմը, 22-ը ապրիլի, 2011թ.

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համալրում է Ազգային անվտանգության խորհրդի կազմը, 22-ը ապրիլի, 2011թ.

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր երեկոյան ստորագրած հրամանագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զրկվեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։

Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, ուժը կորցրած է ճանաչվում նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը:

Հիշյալ կետով, որը 2008-ի հրամանագրի հավելվածում ընդգրկվել էր 2011 թվականի ապրիլի 22-ին, Ազգային անվտանգության խորհրդի կազմը համալրել էր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG