Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը «պատրաստ է թուլացնել» Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու դեպքում Վաշինգտոնը պատրաստ է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

Քերրիի խոսքերով , ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայի արևելքում կրակի ի սպառ դադարեցում, ինչպես նաև օտարերկրյա զինվորականների և զինված ուժերի դուրսբերում այդ երկրի տարածքից, ուկրաինական վերահսկողության ամբողջական վերականգնում միջազգային սահմանում և գերիների ազատ արձակում։

Քերրին նաև կոչ է արել Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ռազմական գործողություններից մինչև փետրվարի 15-ի հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG