Մատչելիության հղումներ

Լավրովը եվրասիական ինտեգրացիան համարում է ռուսական դիվանագիտության առաջնայնությունը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները համարում է ռուսական դիվանագիտության առաջնայնությունը:

«Մեր դիվանագիտությանը սպասում է ակտիվ գործողություն բազմավեկտոր արտաքին քաղաքականության ուղղություններով: Միաժամանակ, բացարձակ առաջնահերթություն է մնում եվրասիական ինտեգրացիայի ամրապնդումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դիվանագիտական աշխատակցի օրվա կապակցությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ նշել է Լավրովը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` Լավրովը դիվանագետներից պահանջել է անձնվեր, ստեղծագործական աշխատանք` լիարժեք նվիրվածությամբ:

Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ հունվարի 2-ից դրա պաշտոնական անդամ է դարձել նաև Հայաստանը: ԵՏՄ-ի կազմում են նաև Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG