Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա՝ Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով


Բողոքի ակցիա Դատախազության շենքի առջև՝ Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու պահանջով, 12-ը փետրվարի, 2015թ․

Բողոքի ակցիա Դատախազության շենքի առջև՝ Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու պահանջով, 12-ը փետրվարի, 2015թ․

Ավետիսյանների սպանությունից ուղիղ մեկ ամիս անց ցուցարարները գլխավոր դատախազի առջև նույն պահանջն են դնում՝ «Պերմյակով կամ հրաժարական»:

«Դատախազությունից պահանջում ենք տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության իրավապահների կոչ ենք անում առաջնորդվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդու խոստումներով», - ասացՆարեկ Այվազյանը:

Դատախազության մոտ այսօրվա բողոքի ակցիայի գլխավոր թեման Գևորգ Կոստանյանի նամակն էր՝ ուղղված ռուսաստանցի պաշտոնակցին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ռուսական կողմին միջնորդություն է ներկայացվել՝ Հայաստանի իրավապահներին գործի վարույթը փոխանցելու մասին:

«Ժողովրդի մեծամասնությունը չի վստահում իշխանության կամակատարների կողմից կատարված ցանկացած հայտարարության: Մենք պահանջում ենք հրապարակայնեցնել իր դիմումը», - ասաց Վաղինակ Շուշանյանը:

«Եթե պահանջել է զուտ պահանջելու համար, դա որևէ ձերի չի բավարարում մեզ: Մենք կոնկրետ գործողություններ ենք սպասում: Սպասելիքներ, որ կկոծկվի, շատ ավելի մեծ են, քան արդար քննության», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգ Սանոյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը տասներորդ օրն է սպասում է Գլխավոր դատախազության պատասխանին: Հարցում են ուղարկել՝ պահանջելով հրապարակել նամակի բովանդակությունը, քանի որ չեն հավատում, թե Կոստանյանն իսկապես միջնորդել է փոխանցել Պերմյակովին:

«Եթե այսօր պատասխանը հետ չուղարկվի, մենք հենց վաղը հայցադիմում կներկայացնենք վարչական դատարան՝ պահանջելով հրապարակել նամակը: Եթե այդ նամակում լիներ այնպես, ինչպես նա խոստացել էր, որևէ մոտիվ չէր լինի այդ նամակը գաղտնի պահելու: Ինչ-որ բան այն չէ: Միգուցե իսկապես այդ նամակը գոյություն չունի, որովհետև Ռուսաստանի դատախազությունում կարծես թե այդ նամակից տեղյակ չեն», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:

Ցուցարարները Գյումրիից ստացել էին լուրը, որ թեև իրավապահները ազատ են արձակել սառնաղբյուրցի Մնացականին, բայց այսօր, այնուամենայնիվ, նրան խուլագինության մեղադրանք են առաջադրել․

« Մնացականի նկատմամբ, օրինակ, խափանման միջոց ընտրվել է, թեև դա ստորագրություն է չհեռանալու մասին, բայց խափանման միջոց է: Վալերի Պերմյակովի նկատմամբ առ այսօր Հայաստանի իրավապահները խափանման միջոց ընտրելու մասին որոշում չեն կայացրել: Դա արդեն շատ բան է ասում այն մասին, թե ով իրականում ինչ է ցանկանում», - փոխանցեց Դանիել Իոաննիսյանը:

XS
SM
MD
LG