Մատչելիության հղումներ

Դյուրին պայմաններ բիզնեսի համար


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Այսօր Կառավարությունը հավանություն տվեց «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին։

Փաթեթով առաջարկվում է վերացնել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար տրվող արտոնագիրը և այն փոխարինել Հայաստանում առաջին անգամ կիրառվող ծանուցման գործընթացով:

Ըստ Կառավարության, այս գործընթացի շնորհիվ տնտեսվարողների ծախսը կնվազի ավելի քան 80 տոկոսով:

Կառավարությունը նաև հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում, ըստ Կառավարության, կկրճատվեն տնտեսվարողների ծախսերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի ղեկավարությանը «շարունակել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու գործընթացը, որպեսզի հնարավորինս կրճատվեն բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը»:

Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG