Մատչելիության հղումներ

Պուտին․ Փետրվարի 15-ից՝ հրադադար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում, 12-ը փետրվարի, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում, 12-ը փետրվարի, 2015թ․

Մինսկում Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել լույս փետրվարի 15-ի կեսգիշերից կրակը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է նաև, որ «նորմանդյան քառյակի»՝ շուրջ 16 ժամ շարունակված հանդիպման արդյունքներով ստորագրվել է շփման խմբի փաստաթուղթ մինսկյան համաձայնությունների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին:

Ռուսաստանի նախագահը փոխանցել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ պայմանավորվել է Դեբալցևոյում իրավիճակի գնահատման հանձնարարություն տալ ռազմական փորձագետներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG